Բանակում ծառայության ընթացքում ոտքի վնասվածք ստացած և այդ փոքրիկ վերքի պատճառով մեծ խնդրի առաջ կանգնած զինվոր Մայիս Գեղամյանը մեր օգնության կարիքն ունի: Նրա ոտքի 3/4 անդամահատված է, քանի որ այնտեղ չարորակ գոյացություն էր առաջացել, որը հետագայում տարածվել էր թոքերում՝ սարկոմայի տեսքով:

Պաշտպանության նախարարության, ծնողների և մտահոգ մարդկանց աջակցությամբ, բազմաթիվ քիմիաթերապիաների արդյունքում զինվորը կարծես լիովին ապաքինվել էր, սակայն 2016 թվականի հունվարին կատարված հետազոտությունից հետո պարզվում է, որ հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացրել: Այժմ այդ չարորակ բջիջները տարածված են ոչ միայն թոքերում, այլև կերակրափողի մոտ:

21-ամյա երիտասարդը քիմիաթերապիայի նոր կուրս է ստանում Նաիրի ԲԿ-ում՝ ամեն կուրսի արժեքն է 450 000 դրամ, հիվանդանոցի վճարը՝ 150 000 դրամ: Ծնողները նախքին բուժման ընթացքում ինչ հնարավոր էր վաճառեցին զավակին փրկելու համար և այսօր կրկին կանգնած են փաստի առաջ: Նրանք դիմում են ձեր աջակցությանը՝ տղայի կյանքը փրկելու խնդրանքով:

Մայիս Գեղամյանի հոր` Պետրոս Գեղամյանի անունով «ՎՏԲ-Հայաստան» բանկում բացվել է հաշվեհամար.

AMD-16004103765804
USD- 16004103765805
EUR- 16004103765806
RUR- 16004103765807
SWIFT - ARMJAM22

Մայիս Գեղամյանի մոր՝ Գայանեի համարն է՝ +37493 81 88 04, հոր՝ Պետրոսի համարն է՝ +37498 65 01 10: