«Իրատես de facto» թերթը գրում է.
«Ասում, են թե վերջին շրջանում ահավոր լարված են Հովիկ Աբրահամյանի և Սերժ Սարգսյանի հարաբերությունները: Շատերն են նկատել, որ գեներալ Մանվելի եղբոր հոգեհանգստին, ի տարբերություն երկու ժամ այնտեղ եղած Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանը մի քանի րոպեով մտել-դուրս է եկել, ինչն ուղղակի ապշեցրել է ներկաներին: Հաջորդը Հովիկ Աբրահամյանի «փախուստն» էր Հայաստանից` իր ծննդյան օրը, որպեսզի հայոց «էլիտայի» մասնակցությամբ և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ չնշի իր տարեդարձը:
Ասում են նաև, թե տարընթերցումներն առաջացել են դեռ սահմանադրական բարեփոխումների ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը շտաբի պետ Աբրահամյանին զգուշացրել է` խախտումները նվազագույնի հասցնել, «մաքուրով» անել ամեն բան, ինչը չի արվել: Լարվածության հաջորդ պատճառն էլ կադրային վերջին տեղաշարժերն են, որոնց Հովիկ Աբրահամյանն ունեցել է «զրո» մասնակցություն»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: