ՀԴԲ-ի գործակալները մահացու վտանգավոր ռիցինի հետքեր են հայտնաբերել Միսիսիպի նահանգի Տյուլպելո քաղաքի սպորտային ակումբում, որտեղ ռազմական արվեստների մարզիչ է աշխատել Էվերետ Դատչը, որին կասակծում են Բարաք Օբամային և մի շարք կոնգրեսականներին թույնով լեցուն նամակ ուղարկելու մեջ:Այս մասին նշում է Итар Тасс գործակալությունը:
41 ամյա Դատչը ձերբակալվել էր Տյուպելոյում գտնվող իր տանը: Երկուշաբթի օրը նրան մեղադրանքներ էին հարուցել թունավոր կենսաբանական նյութեր արտադրելու և այն որպես զենք օգտագործելու նպատակադրության համար: Դատարանը որոշում է կայացրել հետաքննության ժամանակ Դատչին թողնել կալանքի տակ` համարելով, որ նա վտանգ է ներկայացնում հասարակության համար և կարող է փախուստի դիմել:
Ինչպես նաև նշվում է, որ բացի սպորտային ակումբից, թունավոր նյութի հետքեր են հայտնաբերել նաև մերձակայքում գտնվող աղբարկղում հայտնաբերված առարկաների վրա:
Դատչը իր հերթին չի ընդունում իր մեղքը, որ մասնակցություն է ունեցել ռիցինով նամակներ ուղարկելու մեջ: Եթե վերջինիս մեղքը հաստատվի, ապա նա կենթարկվի ցմահ ազատազրկման: