ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վերջերս «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներից մեկի այն հայտարարությանը, թե իբր ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում ասաց, որ ցավում է նրա  համար.« Ես ցավում եմ, որ «Ժառանգության» տվյալ ներկայացուցիչն անլուրջ դուրս եկավ  և ասաց, որ կաշառք ենք բաժանում»,- ասաց Վահան Բաբայանը:

Հայաստանում վերջին օրերին հրապարակված սոցիոլոգիական հարցումներին ԲՀԿ ներկայացուցիչը չի հավատում, որովհետև համոզված է, որ այդ հարցումները երբեք էլ իրական տվյալները չեն արտացոլել, բայց ԲՀԿ-ն նույնպես իր համար հարցումներ է պատվիրում, որը սակայն չեն հրապարակում:

«Մենք 2-դ տեղի համար չենք պայքարում: ԲՀԿ-ն ունի լիարժեք հնարավորություն հաղթելու և փոխելու ՀՀԿ-ական քաղաքապետին»,-եզրափակեց Վահան Բաբայանը: