Սիրելի հայեր... ես ձեզ այնքան շատ եմ սիրում, որ չեմ կարող չանհանգստանալ ձեզ համար, ձեր առողջության համար... Զգուշացնում եմ ձեզ, որ "CITY"սուպեր-մարկետներում գործող դեղատներից չօգտվեք(գուցե, ուրիշ դեղատներից նաև` չգիտեմ): Կամ էլ, օգտվելու դեպքում, ուշադիր կարդացեք, թե առաջարկվող դեղամիջոցը, բուժական նյութը, որ երկրի արտադրանք է:
Վերջերս, "CITY"-ի դեղատնից գնեցի Перцовый пластырь: Առանց օգտագործելու դրեցի ննջարանում ու մոռացա այդ մասին: Գիշերն արթնացա սուր գլխացավից: Կեսգիշերային թմբիրի պատճառով, սկզբում, չէի հասկանում, թե որտեղից, կամ ինչից է սուր, շատ սուր "բուրմունք" գալիս, այն դեպքում, երբ իմ ննջարանում, սովորաբար, միայն, նուրբ հոտով մոմերի բուրմունք է լինում տարածված: Երբ մի քիչ "խելքս գլուխս հավաքեցի" ու "աչքերս բացվեցին", տեսա, այդ իսկապես չարաբաստիկ Перцовый пластырь-ը:
Հանեցի ու առաջին բանը, որ աչքովս ընկավ` MADE IN TURKEY-ն էր... Զայրույթից քունս էլ փախավ... Հաջորդ օրը, մտա նույն դեղատունը, ցույց տվեցի վաճառողուհուն և խնդրեցի բավարարել ինձ հուզող հարցը: Միթե՞, մենք հայերս, Թուրքիայի հետ, ունենք առևտրային պայմանագիր: Սաստող ձայնով, "աքլորակռվի" պատրաստ վաճառողուհին, ցույց տվեց "իմ տեղը", որ ես ճիշտ հասցեով չեմ դիմել, որ իրենց տալիս են վաճառքի ՆԵՐԿՐՈՂՆԵՐԸ, իսկ ներկրողը, հավանաբար ՆԱԹԱԼԻ ՖԱՐՄՆ Է, որովհետև փաթեթի վրա այդ անունն էր գրված: Հարց է առաջանում. ՆԵՐԿՐՈՂՆԵՐԸ որտեղի՞ց են ներկրում...այն էլ պատվաստանյութերը, բուժական միջոցները... Իմ ` մեղմ և վաճառողուհու հանդուգն տոնով երկխսությունը չեմ մանրամասնի. միայն կասեմ, որ ցավալիորեն, սահմանափակ մտածելակերպ կա վաճառողուհիների մոտ...
Իր ֆեյսբուքնա էջում գրում է օգտատեր Գայանե Հարությունյանը: