Գյումրում ռուսական 102-րդ ռազմաբազայում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով դատական նիստը: Դատակոչվել են 16 վկաներ:

Սահմանապահ Միխայիլ Խաչատրյանը վկայության ընթացքում նկարագրեց, թե ինչպես են ձերբակալել Վալերի Պերմյակովին, ինչից հետո Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը նկատեց, որ հայկական և ռուսական կողմերին տված ցուցմունքներում տարբերություն կա: Վկան դա պայմանավորեց տրված հարցերի բովանդակությամբ: