Իշխող «Հանրապետական» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը:
ՀՀԿ խմբակցության նիստի ժամանակ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը առաջարկեց Արման Թաթոյանի թեկնածությունը. խմբակցությունը հավանության արժանացրեց:
ՄԻՊ թեկնածուի պաշտոնում առաջարկված է նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Մակար Եղիազարյանի թեկնածությունը:
Նշենք, որ փետրվարի 12-ի ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում պատգամավորները ընտրելու են թեկնածուներից որևէ մեկին և ներկայացնեն ԱԺ լիագումար նիստում: