Ջեր ուշադրությանն ենք ներկայացնում բնական բաղադրատոմս, որի տևական կիրառելու արդյունքում ընդմիշտ կազատվեք անցանկալի մազերը:
Քսուկը պատրաստելու համար հարկավոր է ընկույզի պինդ կեղև և ջուր: Կեղևը լավ չորացրեք, հետո դրեք ջեռոցի մեջ ու վառելու աստիճան բովեք։ Հետո գրեթե մոխրացած կեղևները մանրացնեք ու վրան այնքան ջուր լցնեք, մինչև ստացվի մածուցիկ զանգված: Լավ խառնեք և թողեք 15 ժամ։
Այնուհետև ստացված զանգվածը քսեք այն հատվածին, որտեղ աճում են ոչ ցանկալի մազերն ու թողեք ամենաքիչը 1.5 ժամ: Դրանից հետո ջրով լվացեք: Ցանկալի արդյունքի հասնելու համար այս գործընթացը կրկնեք օրական 3 անգամ:
Իսկ երբ մազերը սկսեն նոսրանալ, կարող եք քսուքը կիրառել օրական 1 անգամ, այնքան ժամանակ, մինչև անցանկալի մազերն իսպառ վերանան: