Տարվա լավագույն մարզպետ ճանաչված պարոն Ղահրամանյան,
արդեն երրորդ անգամ Զվարթնոց օդանավակայանից Երևան բերող ճանապարհի Արմավիրի մարզի տարածքի աղբավայրերի մասին են աղաղակում քաղաքացի Զարուհի Մուրադյանի հրապարակած լուսանկարները: Լավ, այս աստիճանի անտարբերություն, անգործություն որքա՞ն կարելի է հանդուրժել:
Պարոն մարզպետ, պահանջում ենք վերացնել Երևանի մուտքի ճանապարհի աղբը:
Երևանի ավագանու «Բարև Երևան» Խմբակցության անդամ Անահիտ Բախշյան