«Հրապարակ» թերթը գրում է.
«Պարզվում է` ֆինանսների նախարարությունում, բացի Պավել Սաֆարյանի «միջադեպից», ուրիշ` էլ ավելի հետաքրքիր «դեպքեր» էլ են տեղի ունեցել նույն այդ օրերին: Հունվարի 26-ին աշխատանքի եկած ՊԷԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Սասուն Աբաղյանին ասել են, որ ինքն այլևս չի աշխատում համակարգում, իսկ օրվա երկրորդ կեսին նախարարությունում «հայտնի» է դարձել, որ այդ պաշտոնում նրան կփոխարինի Շենգավիթի հարկային ծառայության պետը՝ Հովիկ Աբրահամյանի փեսա Վահան Մամիկոնյանը:
Այս «անցուդարձը», ըստ մեր աղբյուրների, դուր չի եկել Բաղրամյան 26-ին, որովհետև արվել է առանց նախագահի գիտության. խնդիրը շատ արագ կարգավորվել է, հաջորդ օրը Սասուն Աբաղյանը կրկին «անցել» է իր պաշտոնին` շարունակել է օպերատիվորեն հետախուզել և «վերահսկել» հարկային և մաքսային ոլորտը:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: