Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և ՀՀ մշակույթի նախարարությունը` Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, 2013թ. մայիսի 13-19 կազմակերպում են «ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը` «մեկ տանիքի ներքո» խորագրով: Փառատոնն իր ձևաչափով բացառիկ է, քանի որ ընդգրկում է արվեստի մի քանի ոլորտ միաժամանակ` Թատերական արվեստԿինոարվեստ,Կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն): Փառատոնը նպատակ ունի աշխուժացնելու մայրաքաղաք-մարզեր երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, ընդլայնելու համագործակցության շրջանակը, փորձի փոխանակման արդյունքում կատարելագործելու երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունները, ճշտելու ստեղծագործական ձեռքբերումներն ու բացահայտելու նոր անուններ: Փառատոնը ներկայացուցչական-մրցութային բնույթի է, որին մասնակցում են մայրաքաղաքային և մարզային ստեղծագործական միավորումներ և անհատ ստեղծագործողներ` ավելի քան 130 մասնակից: Ստեղծագործությունների ցուցադրություններից հետո, մասնագիտական հանձնախումբը կորոշի մրցանակակիրներին և լավագույնը ճանաչված ստեղծագործությունները կցուցադրվեն նաև մարզերում: Երևանյան ցուցադրությունները կկայանան նշված ժամկետներում և վայրերում`

Թատերական արվեստ – ներկայացումները կցուցադրվեն մայիսի 13-19 ԵԹԿՊԻ-ի Ուսումնական թատրոնում (ք. Երևան, Ամիրյան 26) և Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում (ք. Երևան, Սայաթ-Նովա 4):

Կինոարվեստ – ֆիլմերը կցուցադրվեն մայիսի 16 և 18-ին, ժամը 20:30,Նարեկացի արվեստի միությունում (ք. Երևան, Վարդանանց 16/1 )

Կերպարվեստ – ստեղծագործությունները կցուցադրվեն մայիսի 15, 17-ին, ժամը 14:00-19:00 (Մարտիրոս Սարյանի անվան պուրակում)

Բոլոր ցուցադրությունների դեպքում դահլիճների մուտքն անվճար է:

 Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա մայիսի 13-ին, ժամը 18-ին Հյուսիսային պողոտայում

 Մասնագիտական հանձնախմբի անդամներն են՝ Արմեն Մազմանյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Վիգեն Չալդրանյանը,Հրաչյա Ղազարյանը,Հայկ Օրդյանը և այլք: