Առյուծ: Օրվա առաջին կեսը զերծ չի լինի դժվարություններից, ինչն աստղակերպի այս նշանի ներկայացուցիչների պարագայում կապված է լուրջ էմոցիոնալ ցնցումների հետ: Վտանգ կա, որ կվիճեք ձեզ համար կարևոր մարդկանց հետ: Կեսօրը նպաստավոր չէ գործնական բանակցությունների համար:

Սակայն ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը մեծանում է, խնդիրները լուծվում են, ամեն ինչ գնում է դեպի լավը: Երեկոն խոստանում է լինել հրաշալի հատկապես նրանց համար, ովքեր այն կանցկացնեն ռոմանտիկ հանդիպումներում կամ ուղղակի սիրելի մարդու հետ:

Կույս: Հնարավոր են անհաջողություններ և լուրջ խնդիրներ` առաջին հերթին ձեր անձնական հարաբերություններում: Դուք դժկամությամբ եք ընդունում ուրիշների կարծիքներն ու խորհուրդները, ականջի ետև եք գցում, բայց` իզուր: Դրանցից կարելի է դրական ինչ-որ բան վերցնել: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Գործարքներ կնքելու համար օրը նպաստավոր չէ:

Մտերիմների հետ ոչ միշտ է հաջողվում լեզու գտնել, ձեր ծրագրերը նրանք չեն ողջունում, չեն հասկանում ստեղծված իրավիճակի հետ կապված ձեր հայացքները: Բայց ամենասուր անկյուններն, այնուամենայնիվ, կհաջողվի հարթել:

Կշեռք: Նպաստավոր օր է աշխատելու համար: Դուք հրաշալի հարաբերությունների մեջ եք գործընկերների հետ, ձգտում եք մասնագիտական հաջողությունների, առանձին դեպքերում հաղթահարում եք այնպիսի բարձունքներ, որոնց մասին շատերը կարող են միայն երազել: Դա չի կարող չնկատել այդ ամենով հետաքրքրված ղեկավարությունը, հնարավոր է շուտով որոշում ընդունվի ձեզ ավելի բարձր պաշտոնի տեղափոխման մասին:

Պակաս հաջող չեն դասավորվի ձեր գործերը անձնական կյանքում, այդ օրվա իրադարձությունները միայն ուրախացնում են: Դուք լեզու եք գտնում նույնիսկ նրանց հետ, ում հետ ոչ ոք չի կարողանում հարաբերվել, աջակցում եք վիրավորված և զգացմունքային մարդկանց, հույս եք տալիս հուսահատվածներին:

Կարիճ: Թեև աշխատավայրում իրավիճակը իդեալական չէ, դուք ինքնատիրապետումը չեք կորցնում և ստեղծված դժվարությունները հաղթահարում եք ոչ վատ: Գործընկերների հետ վեճերը ձեզ այնքան էլ չեն դառնացնում, որովհետև ձեզ հաջողվում է համոզիչ կերպով ապացուցել, որ դուք ճիշտ եք, ինչպես նաև լավ տպավորթյուն թողնել այն մարդկանց վրա, ում կարծիքը ձեզ համար անկարևոր չէ: Բայցևայնպես ձեզ չի հաջողվում տանել կարևոր, իսկական հաղթանակներ:

Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ ընտանիքում, մտերիմները ոչ միշտ են բավարարված ձեր արարքներով, բայց դուք անգամ փոքրիկ կասկած չունեք, որ ձեզ սիրում ու սիրով են ընդունում: Հիշեք, որ երեխաներն այսօր ավելի են զգում ձեր ուշադրության կարիքը քան սովորաբար: