Աղեղնավոր: Նոր գործեր ծավալելուց զգուշավոր եղեք: Դրանք այնքան հեշտ չեն, որքան թվում են և զգալի ջանքեր կպահանջեն: Համախոհները կաջակցեն ձեզ, սակայն միայն խոսքով, ստիպված կլինեք բոլոր հարցերն ինքնուրույն լուծել: Փոքր-ինչ հոգնածություն կզգաք: Քրոնիկ հիվանդությունները կարող են գլուխ բարձրացնել:
Ընտանեկան գործերը ձեզանից շատ ժամանակ և էներգիա կխլեն: Անելանելի իրավիճակում հայտնված հարազատների համար միակ ապավենը դուք կլինեք:
Այծեղջյուր: Օրվա ընթացքում հնարավոր են չնախատեսված, զգալի ծախսեր: Այսօր հեշտությամբ սադրանքի կենթարկվեք, մարդկանց կհաջողվի մոլորեցնել ձեզ: Հեռու մնացեք նրանցից, ում հետ շփումը նախկինում անախորժության է հանգեցրել: Աշխատանքում հնարավոր են կոնֆլիկտներ:
Աջակցություն կգտնեք ընկերների ու հարազատների շրջանում: Երկրորդ անգամ օգնություն խնդրելու կարիք չի լինի: Սիրելիի ձեզ օգնելու պատրաստակամությունը՝ կգոտեպնդի:
Ջրհոս: Բարենպաստ օր է: Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը: Անգամ, եթե գործով այնքան էլ խանդավառված չեք, միևնույն է, հաջողությունն անխուսափելի է: Հրաշալի կերպով գլուխ կհանեք այն ամենից, ինչն ուշների մոտ չի ստացվի, և դա այսօր ղեկավարության աչքից չի վրիպի: Նպատակահարմար օր է ոչ կոմերցիոն ծրագրեր սկսելու համար:
Կենսական ներուժը բարձր է: Լի եք էներգիայով, հոգնածություն չեք զգա, անգամ եթե ստիպված լինեք ողջ օրը ոտքի վրա անցկացնել: Որքան շատ ժամանակ տրամադրեք սիրելիին, այնքան ներդաշնակ կլինեն ձեր հարաբերությունները:
Ձկներ: Օրվա առաջին կեսին կարեևոր ոչինչ մի՛ ձեռնարկեք: Խուսափեք զրույցներ ունենալ բոլոր նրանց հետ, ովքեր վստահություն չեն ներշնչում: Ղեկավարության հետ հնարավոր են լուրջ տարաձայնություններ: Անխոհեմ,անպատասխանատու հայտարարությունները կարող են ֆինանսական կորուստների հանգեցնել:
Մյուս բոլոր հարցերում անախորժություններ չեն լինի: Ընկերների հետ շփումը կուրախացնի: Սպասեք լավ լուրերի: Հնարավոր է սիրո անսպասելի խոստովանություն լսեք: Լավ օր է երեխաների հետ անցկացնելու համար: