Համատեղելիության հորոսկոպը հարաբերությունների մեջ խաղում է կարևոր, սակայն ոչ որոշիչ դեր: Յուրաքանչյուր մարդու դեպքում կարելի է գտնել յուրահատուկ մոտեցում, որը կբարելավի ձեր հարաբերությունները կամ կվերացնեի բացասական գործոնները:
Ինչպես գայթակղել Ջրհոսին
Սիրահարվող. այս բառով կարելի է նկարագրել Ջրհոս կանանց: Հաճախ նրանց թեթևամիտ կին են համարում, սակայն, երբ Ջրհոսներն իսկապես սիրահարվում են, երբեք չեն դավաճանի սիրելիին: Իհարկե, միայն, եթե նա չորոշի նրանց փակել առօրյա կյանքի «ոսկյա վանդակում»:
Ջրհոսը հորոսկոպի հասարակ նշան չէ: Այս նշանի ներկայացուցիչները գնահատում են ազատությունը, սիրում են փորձարկումներ անել և ընդլայնել սեփական աշխարհայացքը, սիրում են ստեղծել, արարել: Ջրհոսների մեջ քիչ չեն հանճարները, ովքեր փոխել են աշխարհը. Չարլզ Դարվին, Ֆրանկլին Ռուզվելտ, Աբրահամ Լինկոլն և այլոք: Զրկելով նրանց ազատությունից, կզրկեք կյանքից:
Կին Ջրհոսները ռոմանտիկներ են, ովքեր կարող են ռացիոնալ մտածել: Սիրելով նրանց դուք կստանաք սեր և կիրք, ներդաշնակություն և խաղաղություն՝ մեկ սրվակում: Ջրհոսները սիրում են «աչքերով»: Նախընտրում են ինտենսիվ սիրավեպեր, երբ իրենց է տրվում ամբողջ ուշադրությունը: Չեն հանդուրժում անտանելի հարաբերություններ՝ նախընտրելով «թաքնվել գիշերվա մթության մեջ» և խուսափել հարաբերությունները պարզելուց:
Կին Ջրհոսի հետ սիրավեպը ձեր կյանքի կբարձրացնի բացարձակապես այլ մակարդակի վրա: Ձեզ սպասվում է իրադարձությունների տարափ, որոնք ձեզ անպայման դուր կգան: