Փետրվարի 9-ին, ժամը 05.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ում՝ գազալցակայանի մոտակայքում, «ՎԱԶ-2112» մակնիշի 23 ՕՕ 954 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Կ.-ի ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Փետրվարի 9-ին, ժամը 03.17-ին ահազանգ է ստացվել, որ Զինվորական Կոմիսարիատի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները Կրուպսկայա փողոցի թիվ 23 շենքի մոտակակայքում՝ արգելափակումից, դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի (վարորդ՝ Ա. Ա.) շտապօգնության ավտոմեքենան:

***

Փետրվարի 9-ին, ժամը 02.43-ին ահազանգ է ստացվել, որ «Սևան-2» հանգստյան տան մոտ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 34 CP 536 պետհամարանիշի (վարորդ Ա. Պ.) ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Փետրվարի 9-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են «Օպել աստրա» մակնիշի 35 PS 783 պետհամարանիշի (վարորդ՝ Գ.Զ.) ավտոմեքենան:

***

Փետրվարի 8-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում՝ վրանային հենակետի մոտակայքում, ավտոմեքենան խափանվել է, քաղաքացուն տեղափոխելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները Ծիլքար գյուղի մոտակայքում խափանված «ՎԱԶ-21010» մակնիշի (վարորդ՝ Հ. Կ.) 34 DA 544 պետհամարանիշի ավտոմեքենան մոտ 100 մ քարշակելով մոտեցրել են վրանային հենակետ:

***

Փետրվարի 8-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին հարակից ծովափնյա ճանապարին ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 62 LL 122 պետհամարանիշի (վարորդ՝ Ա.Մ.) ավտոմեքենան (2 ուղևոր):

***

Փետրվարի 8-ին, ժամը 16.16-ին ահազանգ է ստացվել, որ Պտղնի 1-ին փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Աբովան քաղաքի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են «ՎԱԶ-2103» մակնիշի 34 DO 402 (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենան (2 ուղևոր):

***

Փետրվարի 8-ին, ժամը 15.50-ին ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Հոնդա» մակնիշի (վարորդ Դ. Կ.) 34 VD 770 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Փետրվարի 8-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի (վարորդ՝ Հ. Ե.) 789 OM 61 պետհամարանիշի ավտոմեքենան:


***
Փետրվարի 8-ին, ժամը 14.58-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Աբովան քաղաքի օպերատիվ խումբը:

Փրկարարներն Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 01 ԼV 088 (վարորդ՝ Ա. Բ.) ավտոմեքենա (2 ուղևոր):

***

Փետրվարի 8-ին, ժամը14.34-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի (վարորդ՝ Ս. Հ.) 34 PL 235 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Փետրվարի 8-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա (11 ուղևոր):

***


Փետրվարի 8-ին, ժամը 10.23-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Honda acura» մակնիշի (վարորդ Ա. Մ.) 11 ՕՕ 774 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Փետրվարի 8-ին, ժամը 09.53-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին ՄԱՆ մակնիշի բեռնատարն արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Նոյեմբերյան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին արգելափակումից դուրս բերել «Ման» մակնիշի OLO- 481 պետհամարանիշով բեռնատարը:

***

Փետրվարի 8-ին, ժամը 09.34-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարները Զ. Անդրանիկի փողոցի թիվ 4 հասցեում արգելափակումից դուրս են բերել «Տոյոտա Կորոլա» մակնիշի 560 LL 17 (վարորդ Ա. Մ.) պետհամարանիշով ավտոմեքենան, իսկ «Բոգդան» մակնիշի ավտոբուսն արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա:

***

Փետրվարի 8-ին, ժամը 09.26-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 34 LT 724 (վարորդ Գ. Ա.) պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Փետրվարի 8-ին, ժամը 09.15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի 8-րդ միկրոշրջան-Ջրաբեր ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի 14 LU 654 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա. ծնված 1972 թ.) ավտոմեքենան:

***

Փետրվարի 8-ին, ժամը 08.40-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան-Արագյուղ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա (6 ուղևոր):

***

Փետրվարի 8-ին, ժամը 08.15-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Կեչուտ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 34 ZK 332 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ա., 2 ուղևոր):