Ըստ էության, կոալիցիան կառավարման մոդել է, որն իր բնույթով ավելի դեմոկրատական է, քանի որ տվյալ պարագայում պետության կառավարման գործընթացում ընդգրկվում է մեկ կամ մի քանի քաղաքական դերակատարների նախընտրական ծրագիր, ինչը, իհարկե, կարող է կառավարման գործընթացը դարձնել ավելի ճկուն: Այս մասին YN.am-ի ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Հովասափյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա կազմելու մասին տեղեկություններին:
Ինչ կտա ՀՀ-ին ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձևավորումը: Դրական և բացասական կողմերը:
- Այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն ունի կոալիցիոն կառավարման պրակտիկա, հնարավորություն է տալիս ենթադրել, որ ՀՅԴ-ի հետ համագործակցությունը ՀՀ քաղաքական կառավարման մեջ կունենա նոր, դրական իմպուլս:
ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի ձևավորումը իրատեսակա՞ն է: Եվ ինչ նպատակով են մինչ այժմ երկու քաղաքական կողմերն էլ լռում դրա մասին:
- Հարկ է հիշել, որ ուժերը միմյանց հետ համագործակցության կարճ փորձ ունեն, ըստ այդմ` ավելորդ ինտրիգներ փնտրել պետք չէ: Բացի այդ, ԲՀԿ ղեկավար օղակները կարծես թե որոշակի պարզաբանումներ այդ հարցի վերաբերյալ տվել են` նշելով, որ այս փուլում չկա համագործակցության առաջարկ, առավել ևս` տվյալ իրավիճակում համագործակցության մասին խոսելը նույնպես անիմաստ է դառնում: