Հոլիվուդյան դերասան Հյու Ջեքմանն ինստագրամյան իր էջում լուսանկար է տեղադրել, որն արվել է չարորակ քաղցկեղային ուռուցքի վիրահատությունից հետո:
filmpro.ru-ի փոխանցմամբ՝ բժիշկները դերասանի մոտ 4-րդ անգամ մաշկի քաղցկեղի տեսակներից մեկն են ախտորոշել, որը զարգանում է մաշկի այն հատվածներում, որոնք ենթարկվել են արևի լույսի ազդեցությանը:
Հավելենք, որ սա արդեն 3-րդ հետվիրահատական լուսանկարն է՝ վերջին 3 տարվա ընթացքում: Առաջին անգամ դերասանը բուժում է անցել 2013թ. նոյեմբերին: