Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Շտուտգարտին»:
Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով՝ հյուրերի հաղթանակով:
Հայաստանի հավաքականի և դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և 89-րդ րոպեին դարձավ հյուրերի երրորդ գոլի հեղինակը:
Գոլերը.
Լուկաս Ռուպ (21) – Մարկո Ռոյս (5), Պյեր-էմերիկ Օբամեյանգ (31), Հենրիխ Մխիթարյան (89):
Հավելենք, որ այս հաղթանակի շնորհիվ Տուխելի գլխավորած թիմը դուրս եկավ կիսաեզրափակիչ: