Առյուծ: Օրվա հիմնական խնդիրը զգացմունքային դաշտի անկայունությունն է, այն կստիպի ձեզ անհանգստանալ ապագայի համար, ընդ որում ՝ անտեղի: Ապրեք ներկայով: Երբեմն ձեզ թույլ տվեք անխոհեմ քայլեր կամ փոքրիկ չարաճճիություններ: Մի զրկեք ձեզ կյանքը վայելելու հնարավորությունից:
Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփման արդյունքում նոր երկրպագուներ կհայտնվեն և, ցանկության դեպքում, կարող եք հարաբերություններ սկսել: Ընտանիք կազմած Առյուծներն ամեն կերպ կփորձեն ուրախացնել մտերիմներին և լուծել վերջերս անհանգստացնող խնդիրները: Ձեր ջանքերն աննկատ չեն մնա:
Կույս: Օրվա առաջին կեսին հնարավոր են փոքրիկ անախորժություններ և թյուրիմացություններ, իսկ ավելի ուշ, գործերը հաջող ընթացք կստանան: Այնպես որ, ժամանակից շուտ չարժե ընկճվել: Բոլոր հաջողությունները դեռ առջևում են: Հրաշալի օր է խոհարարական հմտություններ դրսևորելու, և հետաքրքիր փորձեր անելու համար:
Նա, ով վաղուց ի վեր, վայելում է ձեր համակրանքը, այսօր առանձնակի ուշադրություն կցուցաբերի, և այդ առիթը չարժե բաց թողնել: Ձեր անմիջականությունը, կենսուրախությունն ու անսպառ հումորի զգացումը թույլ կտան լավ տպավորություն թողնել շրջապատի վրա:
Կշեռք: Դրական միտումների ազդեցությունը մեծ կլինի օրվա առաջին կեսին: Այդ ընթացքում բազում հրաշալի պահեր կապրեք: Նրանք , ովքեր իրենց կնվիրեն ուսմանը, նոր և օգտակար շատ բան կսովորեն: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, ինչը թույ կտա հաճելի անակնկալներ մատուցել սիրելիներին:
Կենսական ներուժը կնվազի օրվա երկրորդ կեսին: Փորձեք թուլանալ ու հանգստանալ: Առողջարարական պրոցեդուրաները ճիշտ տեղին կլինեն: Խուսափեք գնումներից, հատկապես կոշկեղեն և հագուստ ձեռք բերելուց: Այսօր ընտրության մեջ սխալվելու հավանականությունը մեծ է:
Կարիճ: Այսօր հաճելի և օգտակար գործերը փորձեք համատեղել: Ինքներդ էլ կզարմանաք, թե որքան շատ բան կհասցնեք: Կարող եք գնումներ կատարել, ճանապարհորդական ուղեգրեր ձեռք բերել, նախապատրաստվել առաջիկա ուղևորությանը, ինչպես նաև նվերներ պատրաստել ընտանիքի փոքր անդամների համար:
Խուսափեք սիրելիի հետ վեճերից, իսկ եթե, այնուամենայնիվ, տարաձայնություններ ծագեն, ապա հանգիստ զրուցեք և փորձեք, հնարավորինս արագ, հարթել իրվիճակը: Հրաշալի օր է ընկերների հետ շփվելու համար: Նրանք ծանոթ են ձեր խառնվածքին, գիտեն՝ ինչպես բարձրացնել տրամադրությունը: