«Ռուս-թուրքական հարաբերություններն աստիճանաբար թևակոխում են ավելի սուր փուլ: Կողմերը փնտրում են լծակներ միմյանց դեմ օգտագործելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նա նաև հնարավոր է Հայաստանը կարող է ներքաշվել ռուս-թուրքական հակամարտության մեջ:
Արա Պապյանը նշել է, որ Ռուսաստանի կողմից որպես Թուրքիային ճնշելու միջոց է կիրառվում 1921 թվականի ռուս-թուրքական եղբայրության ու բարեկամության մասին պայմանագիրը չեղարկելու մասին հայտարարությունները:
Նա չբացառեց նաև, որ Ռուսաստանը կօգտագործի ՀՀ-ում ռազմաբազան, ինչի արդյունքում Հայաստանը կներքաշվի այդ զարգացումներում: Եթե Հայաստանը ներքաշվի ռուս-թուրքական հակամարտության մեջ, կվտանգվի ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցը: