Համաշխարհային սպառնալիքների վերաբերյալ զինված ուժերի հարցերով ԱՄՆ սենատի հանձնաժողովի առաջ ներկայացրած ամենամյա զեկույցում քննարկվել է ԼՂՀ հակամարտության կարգավորաման հարցը։ Զեկույցը ներկայացրել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը:

Ըստ զեկույցի, ԱՄՆ հետախուզությունը հայտարարել է 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հավանականության մասին։ 

Զեկույցում ասվում է. «ԼՂ խնդրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը շարունակել է բարձր մնալ 2015 թվականին։ Բաքվի կողմից կայուն ռազմական ներուժի կուտակումն Ադրբեջանում տնտեսական վատթարացող պայմանների հետ մեկտեղ մեծացնում է 2016թ. հակամարտության պոտենցիալ սրման հավանականությունը։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից հրապարակայնորեն հրաժարվելու, ինչպես նաև Հայաստանի կողմից իր վերահսկողության տակ գտնվող տարածքից հրաժարվելու ցանկության բացակայությունը շարունակելու է բարդացնել խաղաղ կարգավորման գործընթացը»։