Երեկ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Կոմիտասի թանգարան-ինտիտուտին նվիրել է ճապոնական «Shigeru Kawai» ապրանքանիշի ռոյալ: Այս մասին տեղեկանում ենք երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի միկրոբլոգից:
«Այսօր ներկա էի հրաշք միջոցառման: Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Կոմիտասի թանգարանին նվիրեց «Shigeru Kawai» ռոյալ: Որից հետո երիտասարդ երաժիշտները Երևանից, մարզերից և Արցախից աննախադեպ համերգ տվեցին նոր ռոյալով: Ես ուրախ էի, հպարտ և երջանիկ: Շնորհակալություն բոլորին, ովքեր կազմակերպել էին այս միջոցառումը. Ռիտա Սարգսյան, Հասմիկ Պողոսյան, մեստրո Արմեն Բաբախանյան և Նիկոլայ Կոստանդյան!!! Բրավո!!!»: