2001 թվականին Մոսկվայում սպանություն կատարելու մեղադրանքով ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում է 1982 թ. ծնված Հովհաննես Հարությունի Հովհաննեսյանը:

Նրա մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն կամ զանգահարել 010 56-48-21, 010 56-12-32, 055 00-22-09 հեռախոսահամարներով:

Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Տեղեկություն տրամադրողին խոստացվում է դրամական պարգև: