Խոյ: Այսօր ռիսկային գործողությունների դիմել չարժե, նամանավանդ, եթե գործ ունեք բազմաթիվ մարդկանց հետ: Անգամ ամենաջերմ հարաբերությունները կարող են վտանգվել, եթե ճիշտ ժամանակին չզսպեք հույզերը: Փոխարենը, եթե հաշվի առնեք ձեզ շրջապատող մարդկանց կարծիքը և առավել հանդուրժող լինեք, ապա գործերն անհամեմատ լավ կդասավորվեն:

Հարազատներն այսօր սիրով կհետևեն ձեր խորհուրդներին: Չափից դուրս համառությունը կարող է փչացնել ամեն բան: Վերահսկեք ձեզ, դյուրագրգիռ վիճակն այսօր միայն կխանգարի:

Ցուլ: Ռիսկի դիմել չարժե անգամ այն դեպքում, երբ այն արդարացված է թվում: Այսօր պետք է առավել զգուշավոր լինեք կարևոր հարցեր լուծելիս: Գործնական հարաբերություններում խուսափեք կոնֆլիկտներից: Թեև ստացված առաջարկներն, առաջին հայացքից, հեռանկարային ու գայթաղիչ կթվան, ճիշտ կվարվեք, եթե ուսումնասիրեք դրանք առավել մանրամասն:

Այսօր հնարավոր է աջակցության կարիք ունենաք, սակայն ընկերների օգնությանը դիմելով կպարզեք, որ վերջիններս սեփական խնդիրներն ունեն և դժվար իրավիճակում են հայտնվել: Ստիպված կլինեք հետաձգել ձեր գործերն ու զբաղվել նրանց հոգսերով:

Երկվորյակ: Անգամ չնչին մանրուքը կարող է նյարդայնացնել ձեզ և գործերի ձախողման պատճառ դառնալ: Փորձեք անախորժությունները սրտին մոտ չընդունել, հուզականությունը կարող է ավելի սրել իրավիճակը: Հակված եք ինքնաքննադատության, թույլ մի տվեք, որ վախերն ու սեփական ուժերի նկատմամբ անվստահությունը գլուխ բարձրացնեն:

Խորհուրդ է տրվում խուսափել չծրագրված գնումներից, ռիսկային գործարքներից, նամանավանդ, եթե դրանք կապված են խոշոր գումարների հետ: Ուշադիր եղեք սեփական իրերի նկատմամբ, անփութության հետևանքով հնարավոր է կորուստներ կրեք:

Խեցգետին: Այսօր կդժվարանաք լավ տպավորություն թողնել շրջապատի վրա: Կթվա, թե մեկը մտածված դրդում է ձեզ սխալ քայլերի: Եթե չպահպանեք ինքնատիրապետումը և տուրք տաք հույզերին, ապա կբացահայտվեն ձեր բոլոր վատ կողմերը:

Փորձեք առավել հանդուրժող և զուսպ լինել, մտերիմների հետ շփվելիս` նրբանկատ, հանգստություն պահպանելով կկարողանաք խուսափել տարաձայնություններից: Հոռետեսությունը խանգարում է ձեզ, այլ տեսանկյունից նայեք հարցերին և գորշությունը մեկընդմիշտ կվերանա ձեր կյանքից: