Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր երգ ու տեսահոլովակ է նկարահանում:
Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը: Գործիքավորումը կատարել է երգչուհու ամուսինը՝ Հայկոն, իսկ խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը:
Երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել Արամայիսի հետ՝ տեղեկացնելով, որ շուտով այն կհանձնի երկրպագուների դատին:
«Դե ինչ, կարող եք մեզ շնորհավորել: Իմ տեսահոլովակի մոնտաժը հաջողությամբ ավարտվել է: Արդեն այսօր կտեղադրեմ դրա թրեյլերը: Պրեմիերան՝ շատ շուտով»,- գրել է երգչուհին: