«Պարզվում է՝ ՀՀ որոշ օրենսդիրներ ձեռքի հետ նաև «վիզայի գործով» են զբաղված։ Ինչպես հայտնի Է՝ ՀՀ քաղաքացիները երբեմն կեղծ տեղեկություններ են ներկայացնում դեսպանատներ՝ արտերկիր մեկնելու նպատակով և այս վտանգը ՀՀ-ում գործող դեսպանատները աչքի առաջ ունենալով՝ սկսեցին առավել զգոն լինել, ինչի արդյունքում Էլ արտերկիր մեկնելու մուտքի արտոնագիր՝ վիզա, տրամադրելու գործընթացը դարձավ ավելի բարդ։ Ու երբեմն ազդեցիկ երաշխավորների միջնորդություններ է անհրաժեշտ լինում։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսպիսի մի պատմության մեջ է հայտնվել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։
Նա ամուսինների համար գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ-ում Լիտվայի դեսպանատուն, որպեսզի մուտքի արտոնագիր տրվի դեպի ԵՄ անդամ այդ երկիր։ Սակայն ամուսինները գնացել ու չեն վերադարձել։ Պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, իհարկե, ասաց, որ. «Պատահական է եղել, հենց իջել է ու վատացել է։ Հիվանդանոցում բուժվում է։ Կապաքինվի, կվերադառնա»։ Բայց ՀՀ ԱԳՆ-ում տհաճ իրավիճակ Է ստեղծվել այս առիթով»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: