Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի առաջին տուրում կմրցի հոլանդացի Անիշ Գիրիի հետ, այս մասին հայտնում է ՖԻԴԵ-ի կայքը:
Մոսկվայում մարտի 10-30-ն անցկացվելիք մրցաշարի մեկնարկային տուրում ականատես կլինենք նաև հետևյալ դիմակայություններին.
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան),
Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) – Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ),
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Վեսելին Տոպալով (Բուլղարիա):
Հիշեցնենք, որ մոտ 420 հազար եվրո մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարի հաղթողը հնարավորություն կստանա նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։