ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում այսօր՝ փետրվարի 12-ին, ՄԻՊ-ի թեկնածու է ընտրվել ՀՀԿ-ի կողմից առաջադրված, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը: 

Արման Թաթոյանի թեկնածության օգտին կողմ քվեարկեց հանձնաժողովի 12 անդամներից 7-ը, դեմ՝ 4 -ը: Իսկ Զարուհի Փոստանջյանի թեկնածության օգտին քվեարկեց 5 պատգամավոր` Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Մարգարյանը, Արծվիկ Մինասյանը, Տիգրան Ուրիխանյանը և ինքը՝ Զարուհի Փոստանջյանը:

Հանձնաժողովի անդամ Տիգրան Ուրիխանյանի կողմից առաջադրված Նարեկ Ալոյանը ստացավ 2 կողմ ձայն` Տիգրան Ուրիխանյանի և Արծվիկ Մանասյանի կողմից, ով, ի դեպ, բոլոր թեկնածուներին կողմ քվեարկեց։

Ըստ այդմ, օրենսդրության համաձայն, ԱԺ պետաիրավական հանձնաժողովը Արման Թաթոյանի թեկնածությունը կներկայացնի ԱԺ լիագումար նիստին:

Եզրափակիչ ելույթի ժամանակ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ըստ էության, աջակցեց իշխանության թեկնածու Արման Թաթոյանին: