«Հրապարակ» թերթը գրում է.

«Անցած շաբաթ գրել էինք, որ կառավարությունում այլ կադրային տեղաշարժ էլ է սպասվում և կառուցվածքային փոփոխություններ:

ՏԿԱԻՆ-ի տարանջատումից բացի, նախատեսվում է նաև Պետական եկամուտների կոմիտեն առանձնացնել ֆինանսներից, որտեղ նախարար կնշանակվի միջազգային տնտեսական ինտեգրման և տնտեսական բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, իսկ ՀՅԴ-ական Արա Նռանյանը կնշանակվի փոխնախարար: Գագիկ Խաչատրյանը կրկին կղեկավարի ՊԵԿ-ը։ Երվանդ Զախարյանին թոշակի կուղարկեն։ Նրան փոխարինողի հարցում տարաձայնություններ կան․ Հովիկ Աբրահամյանն այդ պաշտոնին տեսնում է ԱԺ պատգամավոր, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, որը 2003-2004թթ. էներգետիկայի փոխնախարար է աշխատել։ Մինչդեռ նախագահականն ուզում է ՎՊ նախագահի տեղակալ Լևոն Յոլյանին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: