«Հրապարակ» թերթը գրում է.

«Կրթության նախարարությունում սպասողական վիճակ է, նախարարի որոշ օգնականներ, խորհրդականներ արդեն ազատման դիմումներ են գրել, բայց աշխատակազմը սրտատրոփ սպասում է «հին-նոր» նախարարին։ Չնայած զգուշացվել է, որ կադրային ջարդ չի լինելու, բայց չինովնիկական տառապանքը փորձ ունի: Այստեղ փոխնախարարի 1 թափուր հաստիք կա, Աշոտյանի ժամանակ ընդամենը 2 փոխնախարար է եղել։

Թափուր է նաև աշխատակազմի ղեկավարի հաստիքը, Մհեր Ղազարյանի մահվանից հետո թեև ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված, սակայն քաղծառայության մրցույթը կայանալու է մարտին: ԿԳՆ-ում խոսում են, որ կնշանակվի ՀՅԴ-ական նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: