«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչպես գրել էինք՝ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը և Ավան և Նոր Նորք դատարանների նախագահ Սամվել Ուզունյանը գրեթե միաժամանակ դիմումներ գրեցին և «խնդրեցին» իրենց շարքային դատավոր նշանակել։
Երեկ Արդարադատության խորհուրդը որոշեց ընդառաջել նրանց։ Վերաքննիչ քրեականում առաջարկվեց Վազգեն Ռշտունին, իսկ Ավան և Նոր Նորքում՝ ՀՀ նախագահի թիկնազորի (ՊՊԾ) պետ Կրակեմ Հրաչի որդին՝ Դավիթ Հարությունյանը։ Նա 34 տարեկան է, աշխատել է դատախազությունում, ՀՔԾ-ում։ Եվ ընդամենը 2011-ին դատավոր է նշանակվել՝ 5 տարում հսկայական կարիերային թռիչք ապահովելով։
Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, հենց նա է Ուզունյանի «տակը փորել»՝ անցանկալի տեղեկատվություն փոխանցելով «վերև»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: