Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 /23 արկ/ և 82 /14 արկ/ միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից /7 արկ/ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատժիչ գործողությունների: