Փետրվարի 12-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանրությանը ներկայացրեց ԱԱԾ նոր պետին՝ Գեորգի Կուտոյանին: Վերջինս, դեռ երկու շաբաթ առաջ, Սերժ Սարգսյանի օգնականն էր, իսկ այժմ արդեն ԱԱԾ պետ:

Որպես ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը դեռևս չի ներկայացրել իր եկամուտների մասին նոր հայտարարագիր, սակայն՝ ուսումնասիրելով Սերժ Սարգսյանի օգնական եղած ժամանակվա հայտարարագիրը, եզրակացնում ենք, որ նա բավական «համեստ» կարողության տեր է:  

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված փաստաթղթից պարզ է դառնում, որ Կուտոյանը չունի ոչ տուն, ոչ մեքենա: Նա ներկայացրել է ընդամենը 2 մլն դրամ եկամուտ: Իսկ նախագահի օգնականի պաշտոնում նա ստանում էր 5,243,580 դրամ աշխատավարձ: 

Ի դեպ, ուսումնասիրելով Կուտոյանի կնոջ՝ Հասմիկ Բիշարյանի ներկայացրած հայտարարագիրը, տեսնում ենք միայն 4 մլն դրամ եկամուտ: