Բրիտանացի դիպուկահարը մարզման ընթացքում «հատուկ փամփուշտով» կրակել է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկի գլխին: Հատուկ փամփուշտը պայթել է կրակոցից հետո:
Ինչպես տեղեկանում ենք Dailystar-ից, դիպուկահարը SAS-ի հատուկ ստորաբաժանման անդամ է: Նա կրակում է 1200 մետր հեռավորությունից՝ ուղիղ ԻՊ առաջնորդի ծոծրակին:
Ահաբեկիչների դեմ որդը իրականացվում էր ցամաքից, քանի որ օդային հարվածներն անհնար էին: Տվյալ հատուկ գործողությունն իրականացվում էր երկրի հյուսիսում գտնվող սիրիական դպրոցից ոչ հեռու:
Գործողությունը հաջողությամբ է ավարտվել հետախուզական տվյալների շնորհիվ, որոնցիցի հայտնի է դարձել ԻՊ դահճի ժամանման մասին: Դիպուկահարը ոչնչացրել է նրան մեկ գնդակով: Գործողությունից հետո SAS խումբը վերադարձել է Իրաք: