Գրեթե մեկ ամիս առաջ՝ հունվարի 12-ին, հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Թե ինչ էր այս որոշման պատճառը, այդպես էլ չհստակեցվեց: 

Արդեն փոտրվարի 12-ին, ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը ՄԻՊ-ի թեկնածու ընտրեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին:  

YN.am-ը ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք) ուսումնասիրեց Կարեն Անդրեասյանի կողմից ներկայացված պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը: 

Նախկին ՄԻՊ-ը հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ բնակարան և շինություն: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Կարեն Անդրեասյանը հայտարարագրել է 43 մլն դրամ դրամական միջոցներ: Նա աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ կետում հայտարարագրել է 780,000 դրամ: 

Նշենք, որ Կարեն Անդրեասյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան է 2011թ. մարտի 3-ից: Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է, Երևանի պետական համալսարանի դոցենտ և ՀՀ փաստաբանների պալատի անդամ։