Դիլիջանի համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետը, Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Արմեն Սանթրոսյանը` ընտրողների 6797 քվեներով: Նրա մրցակից Ժորա Սահաբալյանը ստացել է 4353 ձայն:

Այս մասին հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Դիլիջան համայնքում ընտրողների հիմնական թիվը 20475 է: Անվավեր քվեաթերթիկների թիվը 388 է: