2008թ.-ին մեծ սկանդալ բարձրացավ կապված «HSBC Private Bank»-ի հետ: Աշխատակից Էրվե Ֆալցիանին գաղտնազերծեց բանկի ավելի քան 100.000 հաճախորդների հաշիվներ: Նա փաստաթղթերը փոխանցեց Ֆրանսիայի հարկային մարմիններին, որոնք հետաքննություն սկսեցին:
Պարզ դարձավ, որ շվեյցարական «HSBC»-ի միջոցով թաքցվել են միլիոնավոր դոլարներ պարունակող հաշիվներ: Այս եղանակով դրանց տերերը խուսափել են հարկային պարտավորություններից:
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ներկայացրել է հաճախարդների թվի վրա հիմնվախ ցուցակ, որը ցույց է տալիս, թե տվյալ երկրից քանի հաճախորդ ունի բանկը: 2006-2007 թթ. տվյալները ուսումնասիրելով պարզ է դառնում, որ Թուրքիան զբաղեցնում է 23-րդ տեղը, Ռուսաստանը՝ 35-րդն է, Իրանը՝ 38-րդը, Վրաստանը՝ 132-րդը, իսկ Ադրբեջանը՝ 167-րդը:
ICIJ-ի համաձայն՝ 2006-2007 թթ. ՀՀ-ին առնչվող 10 հոգի (client) 15,4 մլն դոլար է պահել բանկում: Ըստ «Հետք»-ի տվյալների նշված 10 անձիք կամ ազգությամբ հայ են (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ), կամ հայաստանյան ընկերություններ են: Առաձնացնենք նրանցից մի քանիսին.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ
Անշուշտ կաթողիկոս Գարեգին Բ-ն ամենաշատը հետաքրքրություն առաջացրեց: Նրա հաշվին 2006-2007 թթ. եղել է առավելագույնը 1.074.926 դոլար:
Ռադիկ Մարտիրոսյան
2006-2007 թթ. Շվեյցարիայի «HSBC»-ում գումար ուներ նաև Ռադիկ Մարտիրոսյանը: Բանկային հաշիվը ունեցել են երկրորդ տիրապետողը, այսինքն՝ դա եղել է համատեղ հաշիվ: Տվյալ դեպքում 2-րդը եղել է Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը:
Գագիկ Բազիկյան
Երևանի գլխավոր ուռուցքաբանի անունը կապվել է «Roseland Services Corp.» գրանցված հաճախորդի հաշվի հետ
«HSBC Բանկ Հայաստան»
Շվեյցարական «HSBC»-ում 2006-2007 թվերին 3.552.555 դոլար է ունեցել «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն:
«Հայներարտբանկ»
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նախկինում այսպես էր կոչվում:
Իրինա Կլյուչնիկ-Ակոպովա և Ջուլիեն Բալոյան
Արմեն Խաչատուր Լազարյան
Հովիկ Նալբանդյան
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը:
Սարգիս Բեդոյան
Բեդոյանը Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի հոգաբարձուների խորհրդի անդամ է: