Կիպրոսյան հավաքի ծրագրում տեղի է ունեցել փոփոխություն, հաղորդում է «Փյունիկի» ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
«Փյունիկն» այսօր ուժերը չափել է Մոսկվայի Դինամոյի մինչև 21 տարեկանների հետ, Ախնայի փոխարեն, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ։
Մեր թիմը հաղթանակ է տոնել 3-1 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Ռազմիկ Հակոբյանը, Հովհաննես Փանոսյանն ու Էրիկ Պետրոսյանը։
«Փյունիկի» հաջորդ մրցակիցն է Դնեպր Չերկասին։