Ռիադը և Անկարան՝ միավորելով իրենց ռազմական ուժերը, կարծես թե ուզում են տարածաշրջանում ձևավոևել ՆԱՏՕ-ին այլընտրանքային ռաազմական ուժ, որը կփոխի խաղի կանոները տարածաշրջանում:Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն և դաշնակից պետությունները ողջունել էին Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի դաշաինքը ԻՊ-ի դեմ պայքարում, սակայն արդեն ակնհայտ է ,որ ԱՄՆ-ն ցույց է տալիս խանդի նշանները: Թուրքիայի կողմից նախորդ օրերին հրետանային ռմբակոծության ենթարկվեցին Սիրիայում քրդական դիրքերը, որի համար ԱՄՆ-ն և դաշնակից պետությունները խիստ մեղադրանքներ հնչեցրեցին Թուրքիայի հասցեին: Անգամ ԱՄՆ-ն ակներկել է ,որ Թուրքիան խաբել է դաշնակից պետություններին՝ ասելով , որ կոալիցիան ԻՊ-ի դեմ է:
Իրականում Թուրքիան ՝ գտնվելով անելանելի վիճակում, փորձում է իր երկրում սկիզբ առաց քրդական պայքարը տեղափոխել Սիրիա: Նա՝ Սիրիայի քրդական Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) դիրքերը ռմբակոծելով, ցանկանում է Թուրքիայի քրդերին պայքարի մեջ ներքաշել Սիրիայում:Կարճ ասած՝ Թուրքիայի այս քաղաքականությունը ավելի շատ անելանելիության վիճակ է : Գաղտնիք չէ, որ ինպես Ռուսաստանը , այնպես էլ ԱՄՆ-ն PYD-ին դիտարկում են իրենց որպես պոտենցիալ դաշնակիցներ տարածաշրջանում: Ես գրեթե համոզված եմ, որ Թուրքիան երկար չի գնա...
Թուրքիան զբաղվում է ինքնախաբեությամբ, նա հրաժարվում է ընդունել իրողությունը և քրդերի իրական կարգավիճակը: Արդեն ակնհայտ է, որ Թուրքիան այսպես շարունակելով (հարձակվողական քաղաքականությամբ) , կհասնի մեկուսացման, անգամ Սաուդյան Արաբիան կարող է հրաժարվել Թուրքիայի հետ կոալիցիայից, որը կբերի Թուրքիայի համար վտանգավոր պատերազմի:
Կիլիկիա Հայաստան