Մոսկվան և Երևանը իրական վտանգ են հանդիսանում Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: 

Երեկ՝ փետրվարի 15-ին, Ուկրաինայում Արսենի Յացենյուկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վտանգված է այն աջակցության պատճառով, որ Հայաստանին ցուցաբերում է Ռուսաստանի Դաշնությունը:

Նա հավելել է, որ վերջին տարիներին Մոսկվան արդեն իսկ նպատակաուղղված կերպով մասնատել է տարածաշրջանի պետություններից մի քանիսը: Ըստ նրա, ՌԴ-ն արդեն իսկ խաթարել է երեք պետությունների տարածքային ամբողջականությունը. դրանք են Ուկրաինան, Սիրիան և Վրաստանը: 

Ռուսաստանի պատասխանը կոշտ էր. ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Թուրքիային չի հաջողվի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սեպ խրել:

Մեջբերենք նրա խոսքերից. «Դավութօղլուն ի վերջո պետք է հասկանա, որ Օսմանյան կայսրությունը վաղուց արդեն գոյություն չունի: Տարածաշրջանում մեկ պետության գերիշխանությունն այլևս անհնարին է»: