Այսօր Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ելույթ ունենալով երկրի օրենսդիր մարմնում "Արդարություն և զարգացում" կուսակցության խմբակցության պատգամավորների առաջ բավական կոպիտ է բնութագրել ՌԴ-ի մասնակցությունը Սիրիայում տեղի ունեցող հակաահաբեկչական գործողություններում..."Ռուսները չեն օգտագործում "խելացի" ռումբեր,այլ սովորական ռումբերով բեռնում են ինքնաթիռները և դրանք նետում ուր պատահի...Թել-Ռիֆաթում նրանք 200 ռումբ են նետել թուրքոմանների և արաբների վրա...Ռուսաստանը մի հատ հարված չի հասցրել "ԻՊ"-ին և փորձում է ուժեղացնել Ասադի ռեժիմը..."Հեզբոլլահին" և Իրանին դիմելուց և ոչինչ չստանալուց հետո նրանք (հեղ՝ ի նկատի ունի Ասադին) հրավիրեցին Ռոսասատանին ասելով."Դու վերջացրու այս ցեղասպանությունը...Այդ գործը քեզ ծանոթ է..."Ռուսական ինքնաթիռները ՍՏՈՐԱԲԱՐ մոտ 8000 հարվածներ են հասցրել՝մահացու բեռը նետելով խաղաղ բնակչության՝կանանց,երեխաների և ծերերի վրա...Ռուսաստանը նույն տակտիկան ժամանակին կիրառել է նաև Չեչնիայում...PYD-ը և YPG-ին ոչ թե քրդերին են ներկայացնում,այլ Ռուսաստանի վարձկան զինվորներն են...PYD-ը և YPG-ին ահաբեկչական PKK-ի թևերն են և ռուսաստանի խամաճիկները",-հայտարարել է Թավութօղլուն...Սա ընդամենը Դավութօղլուի հիստերիկ ելույթից մի քանի դրվագներ էին,որոնք վերաբերվում են ՌԴ-ին...
Բնավ, ռուսամետ չեմ.. Բայց զավեշտալի է, երբ 20-րդ դարում առաջին ցեղասպանության իրականացնող թուրքը, որի վայրագությունները հետագայում ընդօրինակեցին գերմանացի ֆաշիստները, բարբաջում է ռուսների ցեղասպանածին ազգ լինելու մասին... Պարզվում է,որ Ալթայից քոչելով այստեղ հայտնված թուրքը մտածում է կանանց,երեխաների և ծերերի անվտանգության մասին՝մոռանալով,որ հենց իր հովանավորությունը վայելով ալ-Նուսրա և "ԻՊ" ահաբեկչական կազմակերպությունների գործունեության պատճառով, այս հինգ տարիների ընթացքում Սիրիայում զոհվել են 250 հազարից ավել մարդ,որոնցից մոտ 25 հազարը կանայք և երեխաներ են...Թուրք Դավութօղլուն,ով իր այս հայտարարության ժամանակ ասել էր,որ քրդերի միակ պետությունը և պաշտպանը դա Թուրքիան է,մոռանում է թե մի քանի օր առաջ թուրք զինվորականների կողմից սգո թափորի գնդակոծման հետևանքով քանի մարդ էր սպանվել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող քրդաբնակ Ջիզրե քաղաքում...Էլ չեմ ասում,թե նույն Ջիզրեում փետրվարի սկզբին գնդակահարված 60 մարդուն ինչպես էր նույն Դավութօղլուի կառավարությունը ներկայացնում որպես PKK-ի անդամ..."Բոզ գուրտի" նման ահաբեկչական կազմակերպություններին հովանավորող Թուրքիան մեղադրում է ՌԴ-ին Սիրիայի նախագահին և սիրիաբնակ քրդերին օգնելու մեջ...
Դավութօղլուն այս կոպիտ հակառուսական հայտարարությունը միտումնավոր է արել՝փորձելով հրահրել Մոսկվային կոպիտ քայլերի Անկարայի դեմ...Պաշտոնական Մոսկվան մինչև հիմա գերադասում է բարձր մակարդակով չարձագանքել Անկարայից բարձր մակարդակով հնչող վայրահաչություններին...Բայց ամեն ինչ ունի իր վերջը...
Գագիկ Համբարյան