Իրանի նախագահ Մահմուդ Ահամդինեժադը ձերբակալվել է և յոթ ժամ հարցաքննության է ենթարկվել: Հարցաքննության ժամանակ նրան զգուշացրել են, որ պետք է բերանը փակ պահի իսլամական ռեժիմին վարկաբեկող լուրերից: Այս մասին հաղորդում է WorldNetDaily-ն` հղում կատարելով հեղափոխական ջոկատներին մոտ կանգնած աղբյուրներին:
Թեհրանի 26-րդ միջազգային գրքի փառատոնին այցելելուց հետո Ահմադինեժադի անվտանգության խմբի ղեկավարը հայտնել է Ահմադինեժդաին, որ անմիջապես ներկայանա հոգևոր առաջնորդի գրասենյակ:
Հանդիպման ժամանակ անվտանգության խորհրդի և նախագահի միջև կապը կտրվել է և ավտոշարասյանը կիացել են ևս երեք մեքենա` հրամայելով վարորդին այլ ուղղությամբ շարժվել: Ահմադինեժադը փոխարեն հոգևոր առաջնորդի գրասենյակի տեղափոխվել էԱրտաքին գործերին պատկանող շենքի մի գաղտնի վայր, որը պատկանում է հեղափոխականների ջոկատին:
Անմիջապես Ահմադինեժադի ավտոմեքենայից իջնելիս վեճ է բռնվել հեղափոխական ջոկատի անդամների և հեղափոխական ջոկատի անդամների միջև, որի ընթացքում անվտանգության աշխատակիցները զինաթափվել են և հաղորդակցության միջոցները բռնագրավել են: Այնուհետև Ահմադինեժադին ստիպել են մտնել հեղափոխական ջոկատի ղեկավար Հուսեին Թաիբի գրասենյակ:
Դրանից հետո հեղափոխական ջոկատի անդամները այցելել են Ահմադինեժադի գործընկերներին և հարցաքննության են ենթարկել ռեժիմին վնասող փաստաթղթերի առկայության մասին:
Ահմադինեժադը հարցաքննության է ենթարկվել Թայեբիի, հոգևոր առաջնորդի գրասենյակի հետախուզության ղեկավար Ասղար Հեջազիին, հոգևոր առաջնորդի որդի Մոջթաբա Խոմենեյիի և գլխավոր դատախազ Ղոլամ Հոսեյին Մոհսեն Էջեյի կողմից: Հարցաքննության ժամանակ նրանից պահանջել են հետ կանգնել ռեժիմի պաշտոնյաների նկատմամբ ունեցեծ իր պահանջներից: Աղբյուրը նաև նշել է, որ Ահմադինեժադը վերադարձել է իր անվտանգության խմբին որոկոյան ժամը 11,45-ին:
Ավելի վաղ իսլամական ռեժիմի Baztab գործակալությունը արձանագրել էր, որ նախագահական թեկանծուների արձանագրման մի քանի օրվա ընթացքում Ահմադինեժադը զգուշացրել է, որ եթե իր կողմից առաջադրված Էսֆանդիար Ռահիմ Մաշայիի թեկնածությունը չհաստատվի, ապա նա կբացահայտի փաստաթղթեր, թե ինչպես է իսլամական ռեժիմը կեղծել 2009 թվականի ընտրությունները:
Ընդամենը մեկ անգամ հրապարակված նյութում ռեժիմի պաշտոնյաները Ահմադինեժադին հայտարարել են, որ հայտնելու են 24 մլն ընտրողներ են քվեարկել իր օգտին, սակայն իրականում եղել է 16 մլն: Միևնույն ժամանակ Ահմադինեժադը պնդում է, որ պաշտոնյաները այդ բանը չանեն: Baztab գործակալությունը անհապաղ դադարացրել է իր գործունեությունը ռեժիմի անվտանգության ուժերի պահանջով: