Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանին քիչ առաջ ԱԺ հերթական նիստի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երկու հարց ուղղեց, որոնք կապված էին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օրեր առաջ Գյումրիում արած հայտարարությանը, թե «Դուք պատգամավոր եք, թե գողական, արա»:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ ոստիկանապետը Գյումրիի դեպքերի հետ կապված ասել է, թե իր տեղակալին զանգահարել են ինչ-որ պատգամավորներ, որոնց անունները չի նշվել: