Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ռմբակոծել քուրդ ինքնապաշտպանական ուժերի դիրքերը Սիրայում: Այս մասին նա հայտարարել է Անկարայում տեղի ունեցած ելույթի ժամանակ: 

Թուրքիայի հրետանային ուժերը արդեն մի քանի օր է ինչ կրակահերթի տակ են պահում Մանագ ավիաբազայի մոտակայքում գտնվող քրդական ուժերը: Էրդողանի խոսքերով, թուրքական կողմի բացած կրակը պատասխան է քրդերի գործողությունների դիմաց:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ էր արել Թուրքիային դադարեցնել Սիրիայի տարածքում հրետանային կրակը: Անկարան հերթական անգամ անտեսում է այս կոչը: