ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին այս գիշեր տեղափոխել են հիվանդանոց՝ առողջական խնդիրների պատճառով: Նա տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ըստ նախնական տեղեկությունների, Գալուստ Սահակյանին շտապ տեղափոխել են հիվանդանոց, քանի որ ճնշման կտրուկ տատանում է եղել։
Նշենք, որ ԱԺ նախագահին այցելության էին եկել Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Վահրամ Բաղդասարյանը, Կարեն Ավագյանը։
Կան տեղեկություններ, որ այսօր նա մի քանի հետազոտության կենթարկվի, որից հետո պարզ կլինի՝ երբ դուրս կգրվի հիվանդանոցից: