Reuters-ի հաղորդման համաձայն Անկարայում քիչ առաջ Ռազմածովային ուժերի հրամանատարության կենտրոնատեղիի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, իսկ վիրավորներինը՝ 68-ի... Պաշտոնական Անկարան այս ահաբեկչության համար մեղադրել է PKK-ին... Իսկ նոր էլ Anadolu Agency-ն հաղորդեց, որ Թուրքիայի նախագահի վաղը Ադրբեջան կայանալիք այցը չեղյալ է հայտարարվել...

Հ.Գ. Հիշեցնեմ, որ Թուրքիայի հետախուզությունը՝ MİT-ը, այսօր հաղորդագրություն էր տարածել և զգուշացրել, որ երկրում հնարավոր են ահաբեկչություններ... Ըստ MİT-ի PYD-ը և PKK-ն նախապատրաստում են ահաբեկչություններ իրականացնել երկրի միջազգային օդանավակայաններում... Սակայն պայթյունը տեղի ունեցավ Անկարայում գտնվող ՊՆ-ին պատկանող շենքերից մեկի մոտ...

Համոզված եմ, որ այս ահաբեկչության իրականացնողը երկրի նախագահ Ռ. Էրդողանն է, ում պետք էր այս սպանդը,որպեսզի եվրոպացիներին և օվկիանոսից այն կողմ գտնվող իր ռազմավարական գործընկերոջը ևս մեկ անգամ ապացուցի, որ արդարացված է Անկարայի պայքարը Թուրքիայի արևելքում և Սիրիայի հյուսիսում բնակվող քրդերի դեմ,որոնց իրականում թուրքերը ցեղասպանության են ենթարկում... Էրդոնաը նաև այս ահաբեկչությամբ փակում է ընդդիմության բերանը,որը խիստ քննադատության է ենթարկում Էրդողանի ներքին և արտաքին քաղաքականությունը...

Մի խոսքով,մի պայթյունով Թուրքիայի ֆաշիստ և հանցագործ նախագահը լուծեց մի քանի կարևոր խնդիր....Ժամանակավորապես,բայց լուծեց...Եթե անհրաժեշտություն լինի,ապա կրկին մի տեղ՝Ստամբուլում,Դիարբեքիրում կամ մի այլ վայրում ևս մի "ահաբեկչություն" տեղի կունենա...Միայն թե ինքը՝Էրդողանը որքան հնարավոր է իր ձեռքում պահի իշխանությունը...

Գագիկ Համբարյան