Առյուծ: Նպատակահարմար օր է առաջնորդի ձեր հատկությունները դրսևորելու համար: Այսօր բոլոր մրցակիցների հանդեպ հաղթանակ  եք տանում և հեշտությամբ գլուխ բերում անգամ ամենաբարդ գործերը: Դաշնակիցների օգնության կարիք ամենևին էլ չեք զգա: Հրաշալի օր է ֆիզիկական ծանրաբեռնվածության , սպորտով  նաև մարտարվեստով զբաղվելու համար:

Օրվա վերջում անախորժություններ կծագեն  այն անձնավորության մեղքով, ում ի սկզբանե չեք համակրել: Հնարավոր են ֆինսական չնչին կորուստներ: Հավանական է ավտոմեքենայի անսարքություն:

Կույս: Դժվար կլինի, հատկապես, օրվա առաջին կեսին: Որոշումներ կայացնելու հարցում շատ եք շտապում: Այն դեպքում, երբ անհրաժեշտ է վերլուծել ստեղծված իրավիճակը, կարևորում եք վստահություն չներշնչող մարդկանց կարծիքը, հետևում նրանց խորհուրդներին: Բանավեճերի ընթացքում փորձեք ծայրահեղ զսպվածություն ցուցաբերել, հակառակ դեպքում՝ կոնֆլիկտներն  անխուսափելի են:

Օրվա երկրորդ կեսին  հնարավորություններ կընձեռնվեն՝ կապված նոր առաջարկների ու մտահաղացումների հետ: Ամեն դեպքում, որևէ լուրջ քայլ ձեռնարկելու համար դեռ վաղ է:

Կշեռք: Բարեհաջող օր է: Հաջողությունների կարող եք հասնել կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Միակ բանը, որ ձեզնից պահանջվում է, դա գործելն է:  Մի՛ հետաձգեք ծրագրերն ու մի՛ ծուլացեք, անգամ այն դեպքերում, երբ աշխատելու ցանկություն բոլորովին չկա: Հնարավոր է գումարային շահույթ, ինչը կարող է ավելի մեծ լինել քան ակնկալում էիք:

Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողության հետ խնդիրներ չեք ունենա: Անգամ ամենածանր աշխատանքը հոգնեցուցիչ չի թվա: Նպատակահարմար օր է մաքրության, վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև գնումներ կատարելու համար:

Կարիճ: Հրաշալի օր է երևակայություն և ստեղծագործական մոտեցում պահանջող գործերով զբաղվելու համար: Մարդիկ սկզբում կքննադատեն, այնուհետև հավանության կարժանացնեն ձեր որոշումները: Հնարավոր է արդյունավետ համագործակցության սկիզբ դրվի: Չեն բացառվում աշխատանքային սիրավեպերը: Բարեփոխումներ կատարելու հնարավորություններ կընձեռնվեն, որոնք շատ ջանքեր չեն պահանջի:

Ցանկելի է հրաժարվել կոմերցիոն գործունեությունից, ամեն տեսակ գործարքներից նաև գնումներից: Նրանք , ովքեր առևտրով են զբաղվում, հնարավոր է մասնագիտական խնդիրներ ունենան: