Այսօր՝ փետրվարի 18-ին, կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է ընդունվել մարտի 5-8-ը հայտարարել ոչ աշխատանքային օրեր: 

Կանանց տոնի՝ Մարտի 8-ի հետ կապված Հայաստանում 4 օր կլինի ոչ աշխատանքային:

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

2016 թվականի մարտի 7-ի աշխատանքային օրը տեղափոխել 2016 թվականի մարտի 12-ը` շաբաթ օրը»,- ասվում է որոշման նախագծում: