Յուրաքանչյուր մարդ ունի այնպիսի հատկանիշներ, որոնք չի ցանկանում բացահայտել ամբողջ աշխարհի համար: Արդեն երկար ժամանակ է, ինչ աստղագիտության ոլորտի մասնագետները փնտրում են այս հարցի պատասխանը՝ որն է հորոսկոպի ամենանենգ նշանը: Միանշանակ պատասխան առանձնացնելն, իհարկե, չի հաջողվում, սակայն տարբեր մասնագետների մոտ հանդիպում են կրկնվող կարծիքներ:

Երկվորյակներն ու Կարիճները ամենից հաճախ են մասնագետների կողմից համարվում կենդանակերպի ամենանենգ նշանները:

Աստղագետների ուսումնասիրության առարկան հաճախ դառնում են Երկվորյակները: Դատեք ինքներդ... մենք կթվարկենք նրանց մի քանի հատկանիշներ. փոփոխականություն, մակերեսայնություն, երկակի էություն, բնածին խորամանկություն, սեփական սխալներն ընդունելու անկարողություն կամ ցանկության բացակայություն, ինչպես նաև զիջումների չգնալու հատկություն: Չնայած, որ առաջին հայացքից Երկվորյակները ուրախ և հաճելի մարդիկ են, բայց նրանց հետ մտերիմ հարաբերությունները դժվարին պահեր են խոստանում: 

Կարիճի պատմությունը մի փոքր այլ է: Հորոսկոպի այս նշանի անվանումն ասոցացվում է բացասական զգացմունքների հետ. նենգություն, ինտրիգներ, վրեժխնդրություն, անսրտություն, անսկզբունքայնություն, անխղճություն, դաժանություն և այլն: Այո՛, Կարիճները վատ համբավ ունեն: 

Կարիճների նկատմամբ անհնար է անտարբեր լինել. մարդիկ նրանց նկատմամբ սուր զգացողություններ են ունենում: Նրանց կամ շատ սիրում են, կամ՝ ոչ: Այս նշանի տակ ծնվածները հաճախ գործնականում են ապացուցում իրենց էությունը: Հենց նրանց մասին է ամենից հաճախ ցանկություն լինում ասելու՝ ամենանենգ:

YN.am ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք )