«Իրատես de facto» թերթը գրում է.

«ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր դժվար թե դուրս գրվի հիվանդանոցից՝ հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ որոշ ժամանակ է պետք լրիվ ապաքինվելու համար:

Նախարարի խոսքով` Գալուստ Սահակյանի վիճակը լավ է, որևէ խնդիր չկա, ուղղակի բժիշկների հսկողության տակ է գտնվում: Փետրվարի 18-ին ԱԺ նախագահը ևս մի քանի հետազոտության կենթարկվի, որից հետո պարզ կլինի՝ երբ դուրս կգրվի հիվանդանոցից: Գիշերը հանգիստ է անցել: Գալուստ Սահակյանը հիվանդանոց էր դիմել փետրվարի 17-ին երեկոյան զարկերակային բարձր ճնշմամբ։ Նա անցել է էխո-կարդիոգրաֆիկ հետազոտություններ, իրավիճակը վերահսկելի է։

Նրան այցելել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը, կուսակցական ընկերները»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: